Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ ՄԳԻՄՕ-ի կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն է նշանակվել 27-ամյա Հենրի Սարդարյանը:
2010 թվականին նա ավարտել է ՄԳԻՄՕ-ն «Պետական եւ տեղական իշխանության կառավարում» մասնագիտությամբ: Սարդարյանը քաղաքական գիտությունների է թեկնածու է: Տիրապետում է անգլերեն եւ իտալերեն լեզուներին:




























