«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
1. Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի, Սպանդարյան կայարանի, Չուխաջյան, Գր. Զոհրապի փողոցների, Հասրաթյան փող. 25/1, 25/2, 25/3, 25/4 համարների,
2. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղ. 6-ից-23 փողոցների եւ 1-ին փողոցի հանրային բաժանորդների,
3. Արմավիրի մարզի` Մերձավան գյուղի եւ հարակից զորամասերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























