Սեպտեմբերի 10-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ինքնասպանությունների կանխման միջազգային ասոցիացիայի (International Association for Suicide Prevention) աջակցությամբ  նշում է Ինքնասպանությունների կանխման համաշխարհային օրը (World Suicide Prevention Day), փոխանցում է Calend–ը։

Կյանքի եւ աշխատանքի ժամանակակից ռիթմը, ինչպես նաեւ սուբյեկտիվ գործոնները հանգեցնում են նրան, որ ինչ–որ պահի մարդը գնում է նման հուսահատ քայլի՝ սեփական կյանքի դեմ հանցագործության։ Վիճակագրության համաձայն՝ միջինում բռնի մահացության դեպքերի մոտ կեսը բաժին է հասնում հենց ինքնասպանությանը։ ԱՀԿ տվյալներով՝ ինքնասպանությունից մահացության թիվը  հիմա մոտենում է տարեկան 1 միլիոնին։