Բրիտանական Եղիսաբեթ 2-րդ թագուհին ներառվել է Vanity Fair ամսագրի՝ աշխարհի ամենաոճային մարդկանց ցանկում: Նույն վարկանիշում հայտնել է նաեւ թագուհուն ֆիլմում մարմնավորած դերասանուհի Հելեն Միրրենը:
Ըստ Gazeta-ի՝ ամենաոճային կանանց ցուցակում ընդգրկվել են նաեւ Նիդեռլանդների Մաքսիմա թագուհին, բրիտանացի գրող Զեդի Սմիթը, ամերիկյան դերասանուհի եւ մոդել Ան Դուոնգը, ֆրանսիացի բալետի արտիստուհի Օրելի Դյուպոնը եւ այլ հայտնիներ:
Իսկ ամենաոճային տղամարդկանց ցուցակում հայտնվել են, մասնավորապես ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, դանիացի գահաժառանգ արքայազն Ֆրեդերիկը, բրիտանացի արքայազն Հարրին, ամերիկյան արտ-դիլեր Վիտո Շնաբելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Այլ անվանակարգերում ներկայացված են, օրինակ, Քեմբրիջյան դքսուհին, ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը, երգչուհի Լեդի Գագան:




























