Pokemon GO խաղը թողարկումից հետո երկու ամսում ապահովել է 500 մլրդ դոլարի եկամուտ: Այս մասին նշված է App Annie ընկերության վերլուծական տեղեկատուում, փոխանցում է վ-ն:

Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ խաղամոլները նորույթի վրա մեկ միլիարդ դոլար կծախսեն: Pokemon GO-ն իր երկրպագուներից դրամական միջոցների հավաքման արագության բացարձակ ռեկորդ է սահմանում: Մեկ այլ հիթի՝ Candy Crush Saga-ին հաջողվել է այդքան գումար հավաքել ավելի քան 200 օրում, Clash of Clans-ը եւ Puzzle & Dragons-ը՝ 400-ից ավելի օրում:

Շուտով Niantic ընկերության Pokemon GO խաղի հեղինակը լրացուցիչ եկամուտ կունենա, նշված է տեղեկատուում: Ընկերության հետ համագործակցության մասին սեպտեմբերի սկզբին հայտարարել է Ճապոնիայի բջջային օպերատոր SoftBank-ը: Ավելի վաղ Niantic-ի հետ համագործակցության մասին հայտարարել էր McDonalds-ի ճապոնական ստորաբաժանումը:

Օգոստոսի վերջին Apptopia ընկերության վերլուծաբանները գրացել էին Pokemon GO խաղի հանրաճանաչության անկում: Նրանց տվյալներով՝ ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կրճատվել էր ոչ միայն հավելվածից օգտվողների թիվը, այլեւ պոքեմոններ որսալու համար ծախսված ընդհանուր ժամանակը:

Pokemon GO-ն իրականության տարրերով լրացված խաղ է: Հավելվածն անվճար է բեռնվում եւ տեղադրվում սմարթֆոններում, որոնց օգնությամբ օգտատերեըը որոնում եւ որսում են խաղի հերոսներին՝ պոքեմոններին, այնուհետեւ կարող են նրանց մարզել եւ մարտեր կազմակերպել այլ խաղացողների հետ:

Մի շարք երկրներում հավելվածը թողարկվել է հուլիսի 6-ին: