Աճուրդի է հանվել աշխարհի ամենաբարդ խցանահանը, որը ստեղծել է Ռոբ Հիգսը: Հսկայական մեխանիկական խցանահանը բացում է գինու շիշն ու խմիչքը լցնում գավաթի մեջ:
Խցանահանը շուրջ 300 մաս ունի, 1.5 մետր բարձրություն ու երկարություն եւ շուրջ 500 կգ է կշռում: Ըստ Kedem-ի՝ շիշը բացելու համար հարկավոր է հատուկ ռեժիմ միացնել, այնուհետեւ սեղմել կծակը, որն էլ գործողության մեջ է դնում հրաշք-մեքենան:
Սարքը վաճառվելու է Լոնդոնում կայանալիք Christie’s-ի աճուրդում: Մեկնարկային գինը 32 հազար դոլար է: Ռոբ Հիգսը հսկայական խցանահանի նախատիպը ստեղծել է 2006 թվականին՝ դրա համար 3 տարի ծախսելով: Դրանից հետո Հիգսը եւս երեք սարք է ստեղծել՝ վաճառելով կոլեկցիոներների:





























