Ավստրալական Ալիս-Սփրինդս քաղաքում դպրոցականը կոստյումների մրցույթին մասնակցել է Ադոլֆ Հիտլերի հագուստով եւ առաջին մրցանակ շահել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Դպրոցի ղեկավարությունն անմիջապես ներողություն է խնդրել միջոցառմանը մասնակցող իսրայելցի ուսանողներից, որոնք Ավստրալիայում են ուսանողական փոխանակման ծրագրի շրջանակում:

Կրթական հաստատության տնօրենը նշել է, որ մրցույթի մեկնարկից առաջ դպրոցականն ուսուցչուհուց պարզել է, արդյո՞ք կարելի է նման կոստյումով ներկայանալ, եւ դրական պատասխան է ստացել: