ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը NEWS.am-ի հետ զրույցում  վստահեցրել է, որ 4+4+4  ձեւաչափով քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնագիրը կարող է կյանքի կոչվել ավելի ուշ: Նշենք, որ այդ համաձայնագիրը, որով նախատեսված էր էլեկտրոնային համակարգի ներդրում, նախատեսված էր կյանքի կոչել սեպտեմբերի 1-ից, սակայն իշխանությունը հայտարարեց, որ լեհական կազմակերպությունը հրաժարվել է ստանձնել այդ համակարգի ներդրումը, քանի որ նախատեսված ժամանակը բավարար չէ: Դրանից հետո  ընդդիմությունը եւ իշխանությունը քնարկում են քվեարկված ցուցակների հրապարակման հարցը, որն անընդունելի էր համարվում իշխանության համար:

Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ ցուցակները հրապարակվելու են:

«Ընդդիմադիրների հիմնական պահանջը բավարարվում է: Քվեարկված ցուցակը պաշտոնապես հրապարակելը լուրջ հնարավարություն է զսպելու ընտրախախտումները: Կարծում եմ` կորուստ չկա, որ էլեկտրոնային համակարգի ներդրումը տեղի չունեցավ: Իհարկե, մի խնդիր կա, որը կապված է նախագրանցման ինստիտուտի հետ, որը կարեւոր ինստիտուտ էր, դրա հետ կապված քննարկումները կարող է շարունակվեն, որը չի կապվում նույնականացման քարտի տրամադրման գործընթացի հետ: Այսինքն` հիմա քննարկվում է, որ  նախագրանցման ինստիտուտը պահպանվի, այսինքն` մարդիկ թող գան տվյալները տան, մնան հերթում նույնականացման քարտը ստանալու համար ու այդպիսով հնարավարություն լինի, որ նախագրանցվեն: Սա բանակացությունների կարեւոր հարցերից մեկն է»:

Դաշնակցական պատգամավորն ասաց, որ  թեեւ  այս փուլում չի կատարվելու վերահսկողական մեխանիզմների տեղադրումը, սակայն այն կարող է հետագայում իրականացվել: Կարւերոը ընտրակեղծիքների դեմ պայքարելու կամքն է:

«Մենք գնացինք  ժամանակակից տեխնիկայով այդ խնդիրները լրացուցիչ լուծելու ճանապարհով, որն այս փուլումչեղավ, բայց դա ես չեմ համարում կորած ածխատանք, որովհետեւ ի վերջո եղել է հայտարություն առ այն, որ մենք համաձայն ենք սա կատարելու հետ: Եթե էս փուլում դա չի կատարվում, համաձայնությունը, ըստ իս,իր ուժը պահում է եւ մենք պետք է տեխնիկական հարցերը հետագայում լուծելով նորից վերադառնանք այս հնարավարությունը օգտագործելուն»: