Սիրիայի ղեկավարությունը հավանություն է տվել երկրի տարածքում հրադադարի ռեժիմի հաստատման մասին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերրիի եւ Սերգեյ Լավրովի միջեւ ձեռք բերված համաձայնագրին, փոխանցում է ՍԱՆԱ գործակալությունը:

Հաղորդվում է, որ որոշումն ընդունվել է հումանիտար օգնության մատակարարման նպատակով:

Ըստ համաձայնագրի՝ Սիրիայում մարտական գործողությունները պետք է դադարեն սեպտեմբերի 12-ին: