ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ ձկնապուր (ուխա) են կերել ձկնորսների հետ, որոնց հանդիպել են Նովգորոդի մարզի Լիպնո կղզում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իմ ափսեում ոչ մի կտոր ձուկ չկա, դրա փոխարեն շատ համեղ է»,- ասել է Մեդվեդեւը:
Հաղորդվում է, որ ձկնորսները Պուտինին եւ վարչապետին հրավիրել են նորից այցելել Նովգորոդի մարզ եւ խոստացել են ավելի համեղ ուխա եփել:




























