Մոսկվայում Խնայբանկի բաժանմունքներից մեկում անվտանգության աշխատակցի մարմինն են հայտնաբերել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Տղամարդու մարմինը՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, հայտնաբերել են Խնայբանկի նկուղային տարածքում: Նախնական տեղեկություններով՝ 62-ամյա տղամարդն ինքնասպան է եղել ծառայողական ատրճանակով:

Իրավապահները հետաքննություն են վարում: