ԱՄՆ նախագահի՝ «Դեմոկրատական» կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը թոքաբորբի պատճառով չեղյալ է հայտարարել նախընտրական քարոզարշավի շրջանակներում Քալիֆորնիա այցելությունը, հայտնում է Reuters–ը։
Քլինթոնի նախընտրական քարոզարշավի շտաբի ներկայացուցչի խոսքով՝ այցը պետք է կայանար սեպտեմբերի 12-13–ին։
Ավելի վաղ Քլինթոնի անձնական բժիշկը նրա մոտ թոքաբորբ էր ախտորոշել այն բանից հետո, երբ Քլինթոնն անսպասելի լքել էր 2001–ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի միջոցառումը։



























