Օդեսայում քաղաքային տրամվայի ուղեւորը հրաձգություն է սկսել, որի հետեւանքով վիրավորվել է մեկ կին, փոխանցում է «112 Ուկրաինան»։

Ականատեսների վկայությամբ՝ տրամվայի վագոնի երկու ուղեւորների միջեւ ծեծ էր սկսվել, որի ժամանակ նրանցից մեկը հրազեն է կիրառել։ Գնդակներից մեկից էլ կինը վիրավորվել էր։

Ոստիկանությունը ձերբակալել է ծեծի մասնակիցներին։ Միջադեպի պատճառները դեռ անհայտ են։