Առնվազն ութ մարդ զոհվել է, յոթը ծանր վնասվածքներ են ստացել Հնդկաստանի հյուսիսում զբոսաշրջային ավտոբուսի ձորն ընկնելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Հիմաչալ-Պրադեշ նահանգի ոստիկանությունը, որը հետաքննում է դեպքը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Իրավապահ մարմինների տվյալներով, վթարը տեղի է ունեցել անցած գիշեր Լեհ-Մանալի խճուղու վրա` Տագնանգլա քաղաքի մոտակայքում:  Ճանապարհի բարդ հատվածում մթության մեջ վարորդը չի կարողացել կառավարել ավտոբուսը, որն ամբողջ թափով դուրս է թռել խճուղուց եւ ընկել ավելի քան    200 մ խորություն ունեցող ձորը:

Լեհի ոստիկանության պետ Ցերինգ Գյալպոն նշել է, որ   «մնացած ուղեւորների մոտ փրկության հույս է առաջացել այն բանից շնորհիվ միայն, որ մեկ այլ տրանսպորտային միջոցով ընթացող զբոսաշրջիկները, որոնք պատահարի պատահական վկաներ էին դարձել, անմիջապես այդ մասին հայտնել են իշխանություններին»: Փրկարարները եւ բժիշկները անմիջապես հասել են ողբերգության բայր, սակայն մթության եւ բարդ ռելիեֆի պատճառով տուժածների եւ զոհվածների մարմինները բարձրացնելու գործողությունը շարունակվել է մինչեւ առավոտ, երբ բանակային ուղղաթիռներ են եկել: 

Մանալի-Լեհ խճուղին, որը մոտ 500 կմ երկարություն ունի, ավտոբուսներն անցնում են մոտավորապես երկու օրում: