Հյուսիսային Կորեայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 133–ի, եւս 395 մարդ անհետ կորած է համարվում, փոխանցում է AFP–ն։
ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունից հայտնել են, որ իշխանությունների տեղեկություններով՝ 107 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։ Վնասի չափը ճշտվում է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հյուսիսային Կորեայում Տումանգան գետի վարարումը երկրի պատմության մեջ ամենախոշոր ջրհեղեղի պատճառ է դարձել։



























