Երեւանում սեպտեմբերի 12-ին բացվել է «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» թեմայով կոնֆերանսը:
Միջոցառումը կազմակերպել են Գլոբալիզացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը՝ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի ու Հյուսիսատլանտյան դաշինքի հրապարակային դիվանագիտության բաժնի հետ համագործակցությամբ:
Կոնֆերանսի ընթացքում զեկույցներով հանդես կգան Հայաստանում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ-ի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, Արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար դեսպան Ուիլյամ Լահյուն, Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Եժի Մարել Նովակովսկին, Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, Հայաստանում Ուկրաինայի հարցերով ժամանակավոր հավատարմատար Վադիմ Պիխուլյան:





























