Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ ՆԱՏՕ-ն հարգում է նրա՝ որպես ՀԱՊԿ անդամի ընտրությունը: Սեպտեմբերի 12-ին այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն՝ ելույթ ունենալով «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» թեմայով բաց համաժողովում:
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքն, այդուհանդերձ, Հայաստանի հետ կապված մի շարք ծրագրեր ունի: «Մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ կոռուպցիոն ռիսկերը վերացնելու նպատակով: Ակնկալում ենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններին: Մենք նաեւ ակնկալում ենք, որ ամենամյա զորավարժություններ կլինեն, որոնց Հայաստանը կմասնակցի»,- նշել է Լահյուն:





























