Անհայտ անձինք պղծել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի զոհերի հուշահամալիրը Լոս Անջելեսի Occidental College-ի ուսանողական թաղամասում, հայտնում է  Los Angeles Daily News թերթը:

Ուսանողական Republican Club կազմակերպության անդամները շաբաթ երեկոյան 2997 փոքրիկ ամերիկյան դրոշ էին տեղադրել ողբերգության զոհերից յուրաքանչյուրի հիշատակին:  Կիրակի նրանք տեսել են, որ  «բոլոր դրոշները ճմրթված են, պատռված, աղբի վերածված»:

«Ոչինչ չի մնացել», — Facebook-ում այդ ուսանողական կազմակերպության հաղորդագրությունն է մեջբերում թերթը:   Հաղորդվում է նաեւ, որ ուսանողական ավանի տարածքում թռուցիկներ են հայտնաբերվել, որոնք  «վիրավորում են սեպտեմբերի 11-ի զոհերին»:

Occidental College-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ներկայումս միջադեպի հետաքննություն է ընթանում: