Մեծ Բրիտանիայի Ավիադեսանտային հատուկ ծառայությունների (ԱԴՀԾ) բարձրաստիճան աշխատակիցները վրդովվել են, երբ նախկին խորհրդային դաշինքի երկրներից մեկի գործարարը հրավիրված լինելով ծառայության գաղտնի բազա՝ այնուհետեւ համացանցում հրապարակել է այնտեղ կատարված լուսանկարներ, հայտնում է The Sunday Times-ը:

Ներքին հետաքննություն է սկսվել այն առիթով, թե ինչպես են Բելառուսից եկած գործարարին թույլ տվել մտնել Հերեֆորդի մոտ գտնվող Քրեդենհիլի Stirling Lines բազա. նրան այնտեղ էին հրավիրել դիտելու ԱԴՀԾ զինծառայողների եւ վետերանների բարեգործական  ֆուտբոլային խաղը:

«Բելառուսը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է, եւ զետեղված է այն երկրների ցանկում, որոնց վերաբերյալ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մտահոգություններ ունի ավտանգության հարցերում, մասամբ լրտեսության վտանգի պատճառով»,- նշված է հոդվածում:

Գործարարը, որ մոտ 20 տարի ապրել է Մեծ Բրիտանիայում, մի քանի լուսանկար է հրապարակել Instagram-ում: