Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչությունը ՀՀ վերելակների պարկի թարմացումը ֆինանսավորելու ուղիներ է փնտրում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է ՀՀ–ում ՌԴ առեւտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն։

Հանրապետությունում վերելակների հարցը հիմա շատ սուր է, սակայն համայնքատիրությունները գումար չունեն վերանորոգման եւ առավել եւս վերելակները փոխելու համար։ «Այդ պատճառով մենք հիմա գտնում ենք կառույց, որը կֆինանսավորի ռուսական արտադրության վերելակների մատակարարումը։ Հետո կքննարկենք եւ նախագծի ծախսերի փակման տարբերակները, հնարավոր է, այդ վերելակների օպերատիվ կառավարման միջոցով։ Քանի որ սակագների եւ դրանց հավաքման հարցը ակամա առաջին պլան է մղվում։ Գործընկերներ որոնելու գործընթացը մենք չենք ավարտել, սակայն վստահ ենք, որ կարող ենք գտնել։ Ապահովությանը նույնպես չենք կասկածում. Ռուսաստանում կան նորմալ տեխնիկա արտադրողներ»,– նշել է Բաբկոն։

Ներկայումս Երեւանում գործում է 4551 վերելակ։ Քաղաքապետարանի հաշվետվության համաձայն՝ 2015-ին վերանորոգվել է դրանցից 1699–ը։ 2016-ին վթարային վերելակների վերանորոգման համար հատկացվել է 98 մլն դրամ։