Սեպտեմբերի 12-ին ողբերգական ճանապարհային պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 20:40-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 24-ամյա Հայկ Սարգսյանն իր վարած Mercedes մակնիշի մեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ Աբովյան քաղաքի վարչական տարածքում դեպի Երեւան ուղեւորվելիս վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ Սյունիքի մարզի Տոլոս գյուղի 72-ամյա բնակիչ Կոմեդիկ Մամիկոնյանին:

Հարվածի ուժից Մամիկոնյանը մի քանի մետր շպրտվել է, իսկ գլուխն ամբողջությամբ ջախջախվել է՝ անճանաչելի դառնալով:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը վերադառնում էր Վրաստանից՝ Բաթումից, իսկ վրաերթի ենթարկվածը մայրուղում ընկերներին էր սպասում՝ Ռոստով մեկնելու համար:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում: