Սպիտակ տունը կարծում է, որ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պետք է վերադառնա ԱՄՆ եւ կանգնի դատարանի առջեւ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Նրա խոսքով՝ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Սնոուդենի հրապարակած տեղեկատվությունը «վնասել է ԱՄՆ-ին», երկրի ազգային անվտանգությանը եւ վտանգի տակ դրել ամերիկացիներին: Էռնեստը վստահեցրել է, որ նախկին գործակալին կդատեն արդարացի, օրենքին համապատասխան:
Նշենք, որ ներկայացված մեղադրանքներով Էդվարդ Սնոուդենին 30 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: Սնոուդենի կողմնակիցներն ԱՄՆ նախագահին կոչ են անում ներում շնորհել նրան:





























