ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իրեն լավ է զգում: Twitter-ի իր միկրոբլոգում նա շնորհակալություն է հայտնել բոլոր բարի կամեցողներից: «Ես ինձ լավ եմ զգում, կազդուրվում եմ: Ինչպեց ցանկացած մարդ, որը հիվանդության պատճառով տանը նստած է, ես էլ չեմ համբերում շուտ վերադառնալ: Շուտով կհանդիպենք»,-գրել է Քլինթոնը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին Հիլարի Քլինթոնը վատ է զգացել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողության ժամանակ: Բժիշկները նրա մոտ թոքաբորբ են ախտորոշել: