«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում սպասողական վիճակ է։ Բոլորն անխտիր սրտատրոփ սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում, բացառությամբ ՀՅԴ նախարարների։

Մեր տեղեկություններով, ոչ միայն կառավարության կազմն է մոտ 80 տոկոսով նորացվելու, այլեւ ՀՀԿ-ն ամբողջությամբ ռեսթարթ է արվելու․ 2017-ի խորհրդարանական ցուցակներում, բացառությամբ ՀՀԿ-ի քսակը ձեւավորող անձերից, հին դեմքեր չեն լինելու։ Իսկ վարչապետի նշանակման հարցը կարող է հենց այսօր լուծվել։

Ի դեպ, ըստ որոշ լուրերի, Կարեն Կարապետյանին իրավունք է վերապահվել կաբինետը կազմել իր հայեցողությամբ, եւ հնարավոր է, որ հանրությանը լրիվ անծանոթ մարդիկ ժամանեն դրսից, այսպես կոչված՝ լավ մենեջերներ, որոնց Կարապետյանն անձնապես ճանաչում եւ վստահում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում