Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատը լիազորություններից զրկել է նախկին խոսնակ Էդուարդ Կունյուին, որը եղելէ երկրի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի նախաձեռնողներից մեկը, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը:
Հայտնում են, որ Քունյեին նաեւ արգելել են ութ տարի քաղաքական գործունեությամբ զբաղվել՝ իր շվեյցարական բանկային հաշիվների մասին կեղծ տեղեկությունների պատճառով:
Քունյեին լիազորություններին զրկելու օգտին է քվեարկել պալատի 450 անդամ, ինը դեմ են քվեարկել: Մինչ այդ Քունյեին մեղադրանք են առաջադրել կոռուպցիայի մեջ:
Բրազիլիայի սենատը քվեարկել է Դիլմա Ռւոսեֆի իմփիչմենթի օգտին՝ 61 կողմ ու 20 դեմ ձայներով: Առանձին քվեարկության արդյունքում որոշվել է, որ նրան չեն զրկի պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից: Մինչ այդ նրան սպառնում էր ութ տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքը: Մինչեւ 2018-ի ընտրությունները պետության ժամանակավոր ղեկավարն է լինելու փոխնախագահ Միշել Թեմերը:
Ռուսեֆի իմփիչմենթի հիմնական նախաձեռնողներից մեկը՝ Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատի նախկին խոսնակ Էդուարդո Քունյան, ավելի վաղ ինքն էր հեռացել այդ պաշտոնից: Բրազիլիայի գերագույն դատարանը Քունյային զրկել է լիազորություններից քանի որ նա փորձում էր խոչընդոտել իր դեմ հակակոռուպցիոն հետաքննությանը:





























