В-1В երկու ամերիկյան ռմբակոծիչ ցուցադրական թռիչք են իրականացրել Հարավային Կորեայի տարածքում, հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։
Հաղորդվում է, որ գերձայնային ռմբակոծիչները դուրս են եկել Գուամում ԱՄՆ ՌՕՈւ բազայից եւ հասնելով Հարավային Կորեայում Օսան բազային՝ Սեուլից 70 կմ հեռավորության վրա թռիչքներ են իրականացրել։ Թռիչքն ընթացել է հարավկորեական ՌՕՈւ չորս F-15 կործանիչների եւ ԱՄՆ ՌՕՈւ չորս F-16 կործանիչների ուղեկցությամբ։
«Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումը վտանգավոր սրացում է եւ անթույլատրելի սպառնալիք է ներկայացնում։ ԱՄՆ–ը վճռական է տրամադրված պաշտպանել տարածաշրջանում իր դաշնակիցներին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ Կորեական թերակղզում THAAD ՀՕՊ համակարգեր տեղադրել։ Այսօրվա ցուցադրությունն ընդամենը այդ դաշինքի զինանոցում մի շարք ռազմական հնարավորությունների օրինակ է լայնածավալ զսպման գործողությունների ուժեղացման համար»,– մեջբերում է գործակալությունը հրամանատար Վինսենթ Բրուքսի խոսքը։



























