ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն Եվրամիությանը մեղադրել է ԱՄՆ կորպորատիվ հարկման համակարգը սասանելու մեջ եւ որպես օրինակ է բերել Apple–ից 13 մլրդ եվրո պարտքը գանձելու մասին վերջին որոշումը։

Եվրահանձնաժողովը հետաքննության արդյունքում եկել էր այն եզրակացության, որ Իռլանդիան անհիմն հարկային արտոնություններ է տրամադրել ամերիկյան Apple ընկերությանը, ինչի հետեւանքով Իռլանդիան 13 մլրդ եվրոյի վնաս է կրել։

«Սեփական հետաքննությունների հարցում Եվրահանձնաժողովի մոտեցման նորամուծությունը հանգեցնում են հետին թվով տուգանքների անարդարացի գանձման, ինչը հակասում է սահմանված իրավաբանական սկզբունքներին, հարցականի տակ է դնում առանձին երկրների հարկային օրենքները եւ սպառնում է սասանել Եվրոպայում բիզնես մթնոլորտն ընդհանուր առմամբ։ ԱՄՆ հարկատուների համար Եվրահանձնաժողովի գործողությունները սպառնում են լղոզել Ամերիկայում կորպորացիաների հարկահանության բազան»,– գրում է Լյուն Wall Street Journal–ում հրապարակված հոդվածում։

«ԱՄՆ–ում ընկերությունները կարող են զեղչ պահանջել օտարերկրյա հարկման համար իրենց ամերիկյան հարկային հայտարարագրերում»,– պարզաբանել է Լյուն եւ հավելել, որ որպես հետեւանք՝ ավելի սուղ է դառնում կորպորատիվ հարկման բարեփոխումների անհրաժեշտությունը, որը փորձում է իրականացրել ԱՄՆ նախագահի վարչակազմը։ Բարեփոխումները ենթադրում են, որ այն ընկերությունները, որոնք համաձայնել են վերադարձնել արտասահմանում  ստացած շահույթը վերադարձնել ԱՄՆ տարածք, պետք է միանվագ ցածր վճարումներ կատարեն։