Կոտայքի մարզում սեպտեմբերի 12-ին մահացու վրաերթի ենթարկված 72-ամյա Կոմեդիկ Մամիկոնյանը փեսայի հետ մեկ շաբաթով Ռուսաստան էր մեկնում: Այս մասին NEWS.am-ին ասաց Տոլորսի գյուղապետ Մարատ Առաքելյանը, որի համագյուղացին է 72-ամյա տղամարդը:

«Խմբով կանգնած են եղել, սպասել են, որ մեքենան գա, նստեն գնան Ռոստով: Փեսան էլ իրենց հետ է եղել, բարեկամներ ունեն Ռոստովում, տանում էր փեսային նրանց մոտ տեղավորեր, գար: Թե ինքը որ մասում է եղել, չգիտենք՝ մեքենան եկել ու հարվածել է, անճանաչելի է դարձել»,- ասաց գյուղապետը:

Կոմեդիկ Մամիկոնյանը Տոլորսում ընտանիք ունի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ 20:40-ի սահմանում Երեւանի բնակիչ, 24-ամյա Հայկ Սարգսյանն իր վարած Mercedes մակնիշի մեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ Աբովյան քաղաքի վարչական տարածքում դեպի Երեւան ուղեւորվելիս վրաերթի էր ենթարկել հետիոտնի՝ Սյունիքի մարզի Տոլոս գյուղի 72-ամյա բնակիչ Կոմեդիկ Մամիկոնյանին:

Հարվածի ուժից Մամիկոնյանը մի քանի մետր շպրտվել էր, գլուխն ամբողջությամբ ջախջախվել էր՝ անճանաչելի դառնալով: