47–ամյա որդու սպանության համար 13 տարվա ազատազրկման դատապարտված 75-ամյա Կարապետ Ոսկանյանի փաստաբանի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու մասին բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է։ Փաստաբանը հունիսի 7-ին բաց թողնված ժամկետը հարգելի համարելու եւ վերականգնելու միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան, որը առաջին ատյանի դատարանը մերժել էր:

Հիշեցնենք, որ Կարապետ Ոսկանյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտել է 13 տարվա ազատազրկման:

Կարապետ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 25-ին` ժամը 17:00-ի սահմանում, իրեն պատկանող ավտոտնակում տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է որդու` Գերման Ոսկանյանի հետ, որի ընթացքում նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոտնակից վերցնելով կացինը` դրա սուր եւ բութ հատվածներով բազմակի հարվածներ է հասցրել Գերման Ոսկանյանի գլխին եւ գանգուղեղային բազմակի բաց բութ եւ կոտրած վնասվածքներ պատճառելով` սպանել է նրան:

Կարապետ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 104 հոդվածի 1 մասով` սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: