Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ժամանակի ընթացքում ավելի բարձր կգնահատի Հայաստանի իրավապահ ու դատական համակարգը: Այս մասին սեպտեմբերի 13-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը, որը հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին:

Նրա խոսքով Եվրոպական դատարանի գնահատականները,իհարկե, ժամանակի ընթացքում նվազում են: Պետք է հետեւողական լինել, քանի որ Եվրոպական դատարանը ժամանակ առ ժամանակ հրապարակում է առանձին երկրներում իրավական գործընթացների գնահատականները: «Մենք հաշվի ենք առնում ՄԻԵԴ մոտեցումները դատախազների վերապատրաստման ժամանակ: Եվ ապագայում ցանկացած դատախազ կամ քննիչ պետք է ավելի հետեւողական լինի այդ մոտեցումները պահպանելու հարցում»,- հավելել է Դավթյանը: