ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պոզիտիվ է տրամադրված գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի նկատմամբ: Այս մասին նա այսօր ասել է NEWS.am-ի հետ զրույցում:
«Իմ կողմ քվեարկելը պայմանավորված չի միայն անձով, պայմանավորված է այն ծրագրով եւ հաստատակամությամբ. որ ինքը ուզում է իրականացնել: Եթե թեկնածուն ծրագրային լուծումներ առաջարկի, կողմ կլինեմ, եթե չի առաջարկի, կտեսնենք... Քննարկումները շարունակվում են, ամեն դեպքում, ես իմ դրական պոզիտիվ մոտեցումն ունեմ»,-ասել է Մելքումյանը:
Նա նշել է, որ ոլորտում խնդիրը համակարգի մեջ է, կոմպլեքս լուծում է պահանջում, անձերի փոփոխությամբ բովանդակային փոփոխություն չի լինի, եթե չփոխվի համակարգը:





























