Ռուսական կառույցները քննարկում են Հայաստանում գյուղտեխնիկայի հասանելի լիզինգի տրամադրման հնարավորության հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Ռուսաստանին առեւտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն:

Ռուսական կոմբայնները, ըստ նրա, պահանջված են հայկական շուկայում: 2014-2015 թվականների ընթացքում 13 կոմբայն է վաճառվել: Բաբկոյի խոսքով՝ դրանց համար նաեւ վերանորոգման բազա է բացվել:

«Մեր կոմբայնները հաճույքով են գնում: Այլ հարց է, որ մեկ ֆերմերը, հնարավոր է, չկարողանա մի ամբողջ կոմբայն գնել: Եվ այս դեպքում խոսք է գնում մեքենա-տրոկտորային կայանների ստեղծման, տեխնիկան, ասենք, լիզինգով վաճառելու մասին: Բայց դա նույնպես գումար է: Կարծում եմ՝ շուտով որեւէ լուծում կգտնենք, եւ ֆերմերների համար ավելի դյուրին կլինի»,- նշեց Բաբկոն: