ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք/հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետեւյալ կազմակերպությունները` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի եւ տեղեկ ատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», «Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական համալսարան»: