Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 32-ամյա Սասուն Թ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 13-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 186 հոդվածի /կեղծ թղթադրամներ կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը, տեղափոխելը կամ իրացնելը/ 1-ին մասի մեղադրանքով:


























