Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը:

Բացահայտվել է գողության՝ 4, խարդախության եւ յուրացման՝ 3-ական, դրամանենգության՝ 2, հարկերից խուսափելու եւ խուլիգանության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: