Տարածքային զիջումների մասին որեւէ բան խոսել հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո՝ ընդ որում առաջին հերթին Ադրբեջանի կողմից: Այս մասին սեպտեմբերի 14-ին լրագրողներին ասել է «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Նրա խոսքով Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը պետք է շարունակվի: Արցախի ժողովրդի ընտրությունը, որն արվել է հանրաքվեի միջոցով, պետք է ճանաչվի: «Միայն դրանից հետո կարելի է որեւէ բան խոսել տարածքների մասին»,- վստահ է Ավետիսյանը:





























