Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղայի շրջանի հիվանդանոցում ոստիկանը սպանել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության երիտասարդական թեւի շրջանի առաջնորդին։

Թուրքական  Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ալիաղայի շրջանի հիվանդանոցում ծառայություն իրականացնող ոստիկան Է․Ք․-ն կատաղել է, երբ իշխող կուսակցության երիտթեւի առաջնորդ Յալչըն Չաքարն իրեն գյուլենական է անվանել։ Վիճաբանության ժամանակ ոստիկանն ատրճանակով սպանել է Յալչըն Չաքարին։

Գործընկերները ձերբակալել են Է․Ք-ին եւ տեղափոխել ոստիկանություն։