Շուրջ երկու ամիս առաջ տնից դուս եկած եւ կորած Տավուշի մարզի Չինչին գյուղի 82-ամյա բնակիչ Խորեն. Կ-ի դին հայտնաբերվել է այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Տավուշի «Տանձուտ» կոչվող հանդամասում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Չինչինի գյուղապետարանից:
Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ավելի վաղ Չինչինի գյուղապետարանի հաշվապահ Գագիկ Գաբրիելյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ 82-ամյա բնակիչը հիշողության հետ խնդիրներ է ունեցել եւ Վարդավառի օրը, երբ գյուղը նշել է տոնը, նա հարմարեցրել է տնից դուրս գալ եւ կորել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 24-ին կորել է Տավուշի մարզի Չինչին գյուղի 82-ամյա բնակիչ:


























