Գլխավոր դատախազի թեկնածուի քվեարկությունը Ազգային ժողովում տեղի կունենա վաղը: Խմբակցություններն արդեն հայտարարությամբ են հանդես եկել քվեարկելու վերաբերյալ: Հայ ազգային կոնգրեսը որոշել է բոյկոտել քվեարկությունը: ԲՀԿ-ն նույնպես որոշել է չմասնակցել ընտրությանը: Մինչդեռ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում երեկ հայտարարել էր, որ պոզիտիվ է տրամադրված Արթուր Դավթյանի թեկնածությանը:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ քվեարկությունը ազատ է լինելու, ըստ խմբակցության անդամների հայեցողության: ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կողմ են քվեարկելու:
«Համախմբում» կուսակցությունը դեռ որոշում չունի: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեմ է քվեարկելու:





























