«Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲԸ երբեւէ հանդես չի գա որպես էլէներգիայի սակագնի բարձրացման նախաձեռնող։ Այդ մասին այսօր  մամուլի ասուլիսին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

Նրա խոսքով, ընկերության ներդրումային ծրագիրն ուղղված է բաժանորդներին հավելյալ ծանրաբեռնվածությունից ազատելուն։ Իսկ ընկերության՝ 100 մլրդ դրամ արժողությամբ ծրագիրը, որը պետք է կյանքի կոչվի մինչեւ 2020թ. ուղղված է ինչպես սակագների, այնպես էլ կորուստների կրճատմանը։ Հարությունյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ներդրումային ծրագրի իրականացումը չի անդրադառնա բաժանորդներին մատակարարվող էլէներգիայի սակագնին, եւ հիշեցրեց, որ նոր սակագներ սահմանելու մենաշնորհը պատկանում է կարգավորող մարմնին. «Ցանկացած պարագայում արվում է ամեն ինչ, որպեսզի սակագինը չբարձրանա։  Խոսքը վերաբերում է աննախադեպ ներդրումներին, որից հետո հնարավոր կլինի խոսքել իրավիճակի որոշակի բարելավման մասին։ Սակայն նույնիսկ դրանից հետո համակարգը հեռու է լինելու իդեալականից։ Այդ կապակցությամբ բանակցություններ են տարվում միջազգային ընկերությունների հետ, որոնք արտադրում են էներգետիկ սարքավորումներ, որպեսզի ներգրավվի գույք արտոնյալ պայամաններով, ինչն իր հերթին հնարավորություն կտա արագացնել արդիականացման գործընթացը»։

Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ ներդրումային ծրագրի իրականացումը կօգնի կրճատել նոր բաժանորդներին ցանցին միացնելու գործընթացը։

2014թ. հունվար–օգոստոս ամիսներին իրականացվել է 2300 բաժանորդի միածում ցանցին, 2015–ին՝ 1940–ի, իսկ 2016թ.–ին՝ 3100։