Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ»)՝ գյուղի շինություններից մեկի վրա փակցված նախընտրական պաստառներից մեկը ոստիկանների պահանջով հեռացվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Պապիկյանը՝ նշելով, որ ոստիկաններն գնացել են պաստառը փակցված շինության սեփականատերի մոտ եւ ասել, որ, եթե չհեռացվի այն՝ խնդիրներ կունենա:

«Այս մասին Արայիկ Խանդոյանը դեռ տեղյակ չէ, նրան այսօր կտեղեկացնենք եւ կհասկանանք, թե ինչ քայլեր կձեռնակրենք այս ուղղությամբ»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 13-ին Արայիկ Խանդոյանի լիազորված անձանց թույլ են տվել հանդիպել նրա հետ:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին: Արայիկ Խանդոյանից բացի եւս երկու թեկնածու կա: