Գյումրիում սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել վրաերթ, որի հետեւանքով մահացել է ոստիկանության աշխատակից  41-ամյա Արամ Հարությունյանը:

NEWS.am-ը ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ վրաերթը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրիի 28-ամյա քաղաքացի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մահացողը ոստիկանության կապիտան է: