Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Նորաշեն գյուղի գինու գործարանի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 56-ամյա Վարդան Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ կանեփանման զանգվածով:

Վարդան Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը քաղել է Դալար-Դվին ճանապարհի հարակից դաշտերից` անձնական օգտագործման համար:

Կատարվում է հետաքննություն: