Ռուսաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ  Վալերի Գերասիմովը Անկարայում կհանդիպի իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ Սիրիայում իրավիճակի կարգավորումը քննարկելու համար։ Այս մասին ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է riafan.ru–ն։

«Սեպտեմբերի 15–ին ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը աշխատանքային այցով կժամանի Թուրքիայի Հանրապետություն»,– ասել է նա եւ հավելել, որ Անկարայում պլանավորված է հանդիպում Հուլուսի Աքարի հետ, որի ընթացքում քննարկվելու է Սիրիայի ճգնաժամի կարգավորումը։