Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի քանի բնակիչներ այսօր` սեպտեմբերի 15-ին, եկել են Կառավարության առջեւ` նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից որպես օգնություն գումար խնդրելու:

«Ես տարիներ առաջ վթարի եմ ենթարկվել, աչքս վնասված է: Տարբեր մարդկանց պարտքեր ունեմ, վարձով եմ բնակվում: Խնդրում եմ` գումարով օգնեն, կացարանով օգնեն, որ երեք թոռներս ապրելու տեղ ունենան»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց  58-ամյա Սվետիկ Ավագյանը:

Կանայք իրենց հետ են բերել իրենց խնդիրները եւ խնդրանքը ներկայացնող նամակներ, որոնք ցանկանում են հանձնել վարչապետին:

Հիշեցնենք, որ այսօր առաջին անգան Կառավարության նիստը վարում է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: