Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն այսօր` սեպտեմբերի 15-ին, կրկին Ազգային ժողովի դիմաց էին` պահանջելով գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանից պարզել, թե ինչ պայմաններում են իրենց որդիները զոհվել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ սեւազգեստ մայրերը պահանջում են նոր քննություն անցկացնել:
«Արդեն մի քանի դատախազ է փոխվել, սակայն մեր որդիների սպանություններն այդպես էլ չեն բացահայտվել»,- լրագրողների հետ զրույցում ասացին մայրերը:
Նշենք, որ պատգամավորներից միայն Զարուհի Փոստանջյանը մոտեցավ սեւազգեստ մայրերին, մյուս պատգամավորները լուռ անցնում էին:
Հիշեցնենք, որ բանակում զոհված զինծառայողների ծողները բողոքում են, որ իրենց որդիները սպանվել են բանակում, իսկ գործերը տարիներ անց դեռ բացահայտված չեն:




























