Խոսակցություններն այն մասին, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն օտարերկրյա կադր է, անտեղի են: Այս մասին լրագրողներին սեպտեմբերի 15-ին Կառավարության նիստից հետո հայտնել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ի՞նչ է նշանակում՝ օտարերկրյա կադր: Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Իսկ որ նա ՀՀԿ անդամ չէ, դա ոչինչ չի նշանակում»,- շեշտել է Քոչարյանը: Հիշեցնենք, որ մինչեւ վարչապետ նշանակվելը Կարեն Կարապետյանը 2011-2016 թթ. Մոսկվայում զբաղեցրել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ 1-ին փոխնախագահի, «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի ռազմավարության ու զարգացման հարցերով տեղակալի, «Գազպրոմ էներգոհոլդինգ» ԲԲԸ –ի գլխավոր տնօրենի միջազգային նախագծերի հարցերով տեղակալի պաշտոնները: