Հայաստանի Ազգային ժողովում, միաժամանակ տեղի կունենա եւ ՀՀ գլխավոր դատախազի, եւ Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի անդամի ընտրությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով նաեւ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահն է:
Նրա խոսքով, ընտրությունը տեղի կունենա 13:30-ից մինչև 14:10-ը՝ ԱԺ շքամուտքում:
Ավետիսյանը նշեց, որ ընտրաթերթիկում կան «կողմ», «դեմ» և «ձեռնպահ» նշումներ: Նրանք, ովքեր կողմ են Տիգրան Հակոբյանի թեկնածությանը, պետք է «դեմը» ջնջեն, ովքեր դեմ են՝ «կողմը»:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն Արթուր Դավթյանն է, իսկ ՀՌԱՀ-ի անդամի թեկնածուն՝ Տիգրան Հակոբյանը:





























