Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հրաժարվել է մեկնաբանել իր ղեկավարի՝ այսինքն արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի գործունեությունը: «Ժամանակը ցույց կտա: Որեւէ հայտարարություն հնարավոր կլինի անել միայն այն բանից հետո, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը կձեւավորի նոր կառավարություն»,- ասել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ին, իսկ սեպտեմբերի 13-ին վարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը:





























