Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի Խորհրդի հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ եւ վերահաստատել Հայաստանի աջակցությունը նրա մանդատի լիարժեք իրականացմանը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնակատար Մուիժնիկսը հակիրճ ներկայացրել է իր աշխատանքային ծրագիրը՝ խոսելով առկա մարտահրավերների մասին, մասնավորապես, միգրացիոն ճգնաժամի եւ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը խոսեց սահմանադրական բարեփոխման եւ դրանցից բխող համակարգային փոփոխությունների մասին՝ առանձնահատուկ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրները։